«Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են: Արցախահայության իրավունքները Հայաստանը պաշտպանում»,- հավելեց նա:
Հարցին, թե Հայաստանն ինչպե՞ս է նպաստում արցախահայերի վերադարձին, պատասխանեց. «Դա արդեն քննարկումների մեջ է»:
Վահագն Խաչատուրյանն ասաց, թե Հայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին: Լրագրողների հարցին, թե այդ դեպքում Ալիևը ինչո՞ւ չէր վերցնում Արցախը այս 30 տարիների ընթացքում, արձագանքեց. «Թող վերցներ, երևի չէր կարողանում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը