ԱԺ-ում, Հայաքվեի նախագծի շուրջ կազմակերպված լսումների ավարտին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հետևյալ դիտարկումներն արեց.
«Հիմնավորվեց՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը և Հայոց ցեղասպանության ազդեցությունը նսեմացնող թեզը և, հատկապես, հիմնավորվեց Արցախի ինքնորոշման գաղափարի շարունակական դարձնելը: Պետք է ֆիքսենք, որ ինքնորոշման իրավունքը պետք է շարունակական դարձնել, Արցախի էջը փակ չէ, դեռ ավելին՝ Ադրբեջանի հանցավոր քաղաքականության արդյունքում հակամարտությունն ավելի է խորացել և Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխան տա էթնիկ զտման և ցեղասպանության համար»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա համոզմամբ՝ Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի՝ բոլոր ինստիտուտներով:
«Ետխորհրդային այս տարիների ընթացքում Արցախն իր պետական ինստիտուտներով եղել է օրինակելի՝ ժողովրդավարակ հիմունքներ, օրինականություն, անվտանգության ապահովում, Արցացախը սահմանապահ է եղել Հայաստանի ու հայ ժողովրդի համար»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը