24 11 2023

Փաշինյանը նորից հաստատեց, որ անկլավների հարց կա, բայց հորդորեց շատ չլարվել



Տավուշի մարզից մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք անկլավների թեման կա բանակցությունների սեղանին։

Փաշինյանն էլ պատասխանեց, որ այդ թեմայով մի քանի անգամ արդեն բաց խոսել է.

«Նման հարց, այո՛, կա։ Արդեն ասացի, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքներից մեկն այն է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային  տարածքների հիման վրա։ Երբ ասում ենք՝ Հայաստանի 29.8 հազար քառ.կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն անկլավները, որոնք խորհրդային տարիներին պատկանել են Ադրբեջանին, սակայն դրա մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով։ Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, որ նման հարց չկա, քանի որ Արծվաշենը ՀՀ-ի ինքնիշխան տարածք է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ