24 11 2023

Դեռևս պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է խաղաղության պայմանագիր կքնել ՀՀ-ի հետ. Նիկոլ Փաշինյան



Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը հարց էր ուղարկել անվտանգային ոլորտի մասին:

«Ադրբեջանն ինչո՞ւ է հրաժարվում նախօրեք համաձայեցված 3 սկզբունքների հիման վրա բանակցել ՀՀ-ի հետ. արդյո՞ք նոր պահանջներ է առաջ քաշում»:

Փաշինյանն արձագանքեց. «Ձեր ձևակերպումը կվերախմբագրեի ու կասեի՝ այս պահի դրությամբ դեռևս ակնհայտ ու պարզ չէ՝ ի վերջո Ադրբեջանը համաձա՞յն է, վերահաստատո՞ւմ է 3 սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կքնել ՀՀ-ի հետ... Այսինքն՝ վստահաբար չենք կարող պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ 3 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայցև չենք կարող վստահ ասել, որ վերահաստատում է իր հավատարմությունն այդ սկզբունքներին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ