22 11 2023

Շուշին դժբախտ չէր, դժբախտը մենք ենք, որ ունենք քեզ պես ղեկավար. Քաղաքացին՝ Փաշինյանին



Արցախի հարցը փակված չէ, Արցախը եղել է հայկաան և լինելու է հայկական, ուղղակի պետք է ուժեղ ղեկավար ունենանք: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ծնունդով Արցախից 69-ամյա Միշա Աղասյանը:

«Ես մի բան չեմ հասկանում, ինչ է նշանակում փախստականի կարգավիճակ, արցախցիները ունեն կապույտ անձնագիր, ինչպես բոլորը Հայաստանում, մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք: Ես որպես արցախցի ուզում եմ, որ Փաշինյանը պատասխանի հետևյալ հարցին՝ ով է թույլ տվել, որ Արցախը հայտարարի Ադրբեջանի մաս: Միայն առավոտից երեկո նախկինների անունն է տալիս, հետաքրքիր է որ նախկինները չլինեին, ինչ էր անելու»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ