«Ամենադժվար բանը՝ պահպանել ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, հետամուտ լինել ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ և նվաճել ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ։ Երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարություն չկա, և երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարությունից բխած ճշմարտությունը չկա»,- իր քարոզում ասում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Խաղաղությունը երկնքից կախված ինչ-որ բան չէ՝ հեռու-հեռավոր կամ վերացական։ Այդ խաղաղությունը ստեղծողը մենք ենք, մեր կյանքով ենք ստեղծողը։ Կարևորը, թե մենք ինչպես ենք տեսնում այդ խաղաղությանը հասնելը, արդյո՞ք դրա մեջ ճշմարտության և արդարության հատկանիշներ կան։
Չի՛ կարող լինել այս կամ այն նյութական, ոչ նյութական ինչ-որ բաների հաշվին՝ առնելով-ծախելով, գնելով-վաճառելով։
Հետևաբար, մեզ մնում է մեկ բան՝ ամենադժվար բանը՝ պահպանել արդարությունը, հետամուտ լինել ճշմարտության և նվաճել խաղաղությունը»,- ասում է Սրբազանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը