18 11 2023

Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, այստեղ կան քաղբանտարկյալներ․ ակցիա Երևանում

Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, այստեղ կան քաղբանտարկյալներ․ ակցիա Երևանում

Հայաստանի հանրապետական կուսակցությունն  այսօր բողոքի ակցիա էր իրականացնում Հանրապետության հրապարակում։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակցիան ինքնաբուխ է, նպատակը մեկն է՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակցիներին տեղեկացնել Երևանի և Բաքվի բանտերում քաղբանտարկյալների առկայության մասին։

Հիշեցնենք, որ Երևանում անցկացվում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը։

«Այսօր այս ակցիայի նպատակն է՝ ԵԱՀԿ ԽՎ-ի 300-ից ավելի պատվիրակներին ներկայացնել, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ, այստեղ կան քաղբանտարկյալներ, որոնք գտնվում են կալանավայրերում միայն նրա համար, որ պաշտպանում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անկախ Արցախի գաղափարի իրավունքը, բայց միևնույն ժամանակ Եվրոպան լռում է, երբ Բաքվի բանտում են Արցախի մեր եղբայրները, նախկին իշխանությունների ներկայացուցիչները, գեներալները»,-  ասաց Էդուարդ Շարմազանովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ