«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար Արցախի էջը փակված չէ։
«Ես հասկանում եմ, որ, միգուցե, շատերի համար դժվար է կամ իրատեսական չէ, բայց պետք է այդպես չմտածենք, պետք է էջը փակված չհամարենք ու պետք է հետ վերադառնալու ինչ-որ պատուհան ունենանք ու բացենք, որի համար շատ կարևոր է Արցախի սուբյեկտայնությունը պահելը», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե Արցախի կորստի համար մեղավոր է Հայաստանի իշխանությունը։
«ՀՀ իշխանությունն իմ համոզմամբ, առաջին ու հիմնական պատասխանատուն է այս ամեն ինչի համար», - ընդգծեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը