13 11 2023

ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում քննարկեն Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները

ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում քննարկեն Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները, Եվրամիության աջակցությունը Երևանին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։

Դիվանագետն ասել է, որ Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան «Ադրբեջանի կողմից հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիքներին»։

Բացի այդ, ԵՄ ներկայացուցչի խոսքով, կազմակերպությունը քննարկում է, թե ինչպես աջակցել Հայաստանին իր կայունության ամրապնդման գործում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, Իսրայելի և պաղեստինյան «Համաս» շարժման միջև հակամարտությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ