09 11 2023

Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհը պետք է վերահսկի Ռուսաստանը. Մարիա Զախարովա

Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհը պետք է վերահսկի Ռուսաստանը. Մարիա Զախարովա

Եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ, և այդ գործընթացը կարևոր դեր է խաղում Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ողջ Հարավային Կովկասի տարանցիկ-լոգիստիկ ներուժի կայունացմանը:

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երեք երկրների ղեկավարները հենց այս աշխատանքային խմբի ստեղծման մասին որոշում են կայացրել 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց: Մենք նախկինի պես պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին»,-ասել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ