08 11 2023

Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար պետբյուջեում գումար նախատեսված չէ․ ՔՊ-ական

Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար պետբյուջեում գումար նախատեսված չէ․ ՔՊ-ական

Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար գումար տրամադրված չէ ՀՀ պետբյուջեում և չի էլ լինելու։  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Իր հերթին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շեշտեց, որ պետբյուջեում ավելացված գումարներն ուղղվելու են ԼՂ-ի բնակիչների թոշակների, կեցության և այլ սոցիալական խնդիրների լուծմանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը կարևորել էր Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությունը։ Իսկ  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարավորությունը, բացառել է այն՝  հայտարարելով,  թե դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ