Ամեն անգամ տեսնում ենք, թե ինչ կարքի իրավական բեսպրեդելներ է լինում, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ պատրաստ են եւ ունակ են ավելիին: Այս առումով, իհարկե, միայն ես չեմ: Դուք գիտեք, թե ինչքան մարդիկ կան, որ էլի շինծու, հիմար մեղադրանքներով գտնվում են բանտում: Ես իրենցից մեկն եմ եւ հույս ունեմ, որ բոլորն էլ շուտով կլինեն ազատության մեջ։ Այս մասին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Քոչարյանը:
Հարցին՝ մանդատը վերցրեց, որ կալանքից ազա՞տ արձակվի Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ պատրաստվում խոսել մանդատից: Ինձ համար այս ամեն ինչը անակնկալ էր, հիմա կարեւորը, որ դրսում եմ, մնացածի մասին երեւի հետո առիթ կլինի խոսելու»:
Հարցին, որ հնարավոր է քդախազը միջնորդի ԱԺ-ին իրեն զրկել անձեռնմխելիությունից, նա ասաց. «Ես սպասում եմ, որ այս իշխանություններն ամեն ինչի էլ ընդունակ են, որովհետեւ այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, սա ուղղակի զավեշտ էր»:
Նա նշեց, որ սովորական կալանավորի կարգավիճակում է եղել. «Պահման պայմանները սովորական են եղել, ինչպես բոլորինն է: Ամեն դեպքում ընկճվելու հարց չկար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը