ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Նեպալում աղետալի երկրաշարժի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ։
«Խորապես վշտացած ենք Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ դարձավ և մարդկային տառապանքներ պատճառեց։
Մեր աղոթքները Նեպալի ժողովրդի հետ են՝ թոթափելու դժբախտությունը և հաղթահարելու բնական աղետի պատճառած ավերածությունները»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Նեպալի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է շուրջ 150-ի, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են, կան անհետ կորածներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը