02 11 2023

Հայաստանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա



Մոսկվան դիտարկում է Երևանի մասնակցությունը Մալթայում Ուկրաինայի հարցով կոպենհագենյան ձևաչափով կոնֆերանսին որպես Հայաստանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ինչպես նշել է Զախարովան, Երևանում «պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական սիրախաղի մասին նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն ընդդիմանում են Ռուսաստանին»։

Զախարովան հավելել է. «Եվ ցավալի է, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված կերպով քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման ամենակարևոր գործոն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ