01 11 2023

Իրանում ընդգծել ենք, որ Արցախի հարցը մեզ համար փակված չէ․ Ագնեսա Խամոյան

Իրանում ընդգծել ենք, որ Արցախի հարցը մեզ համար փակված չէ․ Ագնեսա Խամոյան

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հագեցած օրակարգով այցն Իրան ավարտվեց????
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ նախորդ շաբաթ բարեկամ Իրանում անցկացրած մի քանի օրերի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ինչպես իրանահայ մեր համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ Իրանի պատգամավորների, ԶԼՄ ներկայացուցիչների եւ փորձագիտական շրջանակների հետ։
Ներկայացրել ենք մեր մոտեցումները Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության վերաբերյալ, ընդգծելով, որ Արցախի հարցը մեզ համար փակված չէ։
Կարեւորել ենք տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար հայ-իրանական բարեկամության եւ համագործակցության խորացումը։
Մասնակցել ենք նաեւ ՀՅԴ 133- ամյակին նվիրված միջոցառմանը։
Ելույթի իմ խոսքում ընդգծել եմ, որ չնայած առկա խնդիրներին, վստահ եմ, որ շնորհիվ մեր ազգային ուժերի, մեր ժողովրդի կամքի, մեր դաշնակիցների հետ ունեցած ազնիվ դաշնակցային հարաբերությունների մենք կարողանալու ենք հաղթահարել փորձությունների այս շրջանը, և մեր հայրենիքում ապահովել մեր ժողովրդի անվտանգ կյանքն ու ապագան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ