Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի հաստատմանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով, որ կրակը դադարեցնելու կոչերը նշանակում են, որ Իսրայելը կզիջի ՀԱՄԱՍ-ին և կհանձնվի։
«Ուզում եմ հստակեցնել Իսրայելի դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ: Ինչպես ԱՄՆ-ը չհամաձայնեց հրադադարի կնքել Փերլ Հարբորի ռմբակոծությունից կամ սեպտեմբերի 11-ից հետո, այնպես էլ Իսրայելը չի համաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումից հետո: Հրադադարի կոչ անելը նշանակում է կոչ անել զիջել ՀԱՄԱՍ-ին, ահաբեկչությանը և բարբարոսությանը։ Դա տեղի չի ունենա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Նեթանյահուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը