Մենք արդեն իսկ ասել ենք, որ մենք հրաժարվելու ենք բոլոր տեսակի պարգևավճարներից, այս անգամ մեր պարգևավճարները կուղղվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մեր խմբակցության պատգամավորները տարբեր ձևաչափերով փորձում են օգնել մեր հայրենակիցներին, մենք դա չենք վերածում PR-ի, ինչպես դա անում է հիմա իշխանությունը»,-ասաց նա:
Պատգամավորը խոսեց նաև Փաշինյանի կողմից առաջ քաշված Խաղաղության խաչմերուկից՝ ասելով, որ այս իշխանությունը մինչև հիմա ինչ ասել է, արել է հակառակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը