Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Արցախի վերաբերյալ և ընդունել հռչակագիր: Այդ մասին տեղեկանում ենք թվիթերյան(X) գրառումից։
Կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները և ափսոսանք հայտնել հումանիտար հետևանքների կապակցությամբ․
«Կոնգրեսը կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին, ողջունել է Հայաստանի ջանքերը», - ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը