13 10 2023

Պատրաստ ենք ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել ցանկացած ձևաչափով. Պուտին



Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել ցանկացած ձևաչափով և կնպաստի խաղաղության պայմանագրի կնքմանը: Այս մասին ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նախ պետք է հանդիպեն արտգործնախարարներն ու փորձագետները: Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել ԼՂ– ում էսկալացիա թույլ չտալու համար։ Այս ամբողջ ընթացքում եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, քրտնաջան աշխատանք է տարվել՝ ուղղված երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է նա

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ