«Ուժային կենտրոնները մեր տարածաշրջանում շահ ունեն , բայց մեր տարաշծաշրջանում շահ ունի նաև ռազմավարական մեր գործընկերը, որը ՌԴ-ն է. Երբ Փաշինյանը մի կողմից մերժում է ՀԱՊԿ շրջանակում բոլոր միջոցառումները, բայց մյուս կողմից փորձում է տարբեր միջոցառումների մասնակցել, սա երու բանի մասին է խոսում. առաջինը՝ մեր տարածաշրջանը դարձնել բախումների համար ռազմադաշտ և երկրորդը՝ ակնհատ է, նրա բոլոր գործողությունները տանում են արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը»,- 5-րդ ալիքի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ արևմտյան ամբողջ հարթակը մեկ բան է ուզում. «Այն, ինչն իրենք ցանկացան, կատարվեց. Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազում և երկրորդ՝ իրենք ուզում են ՌԴ-ին մեր տարածաշրջանից դուրս մղեն, իսկ եթե ՌԴ-ն մեր տարածաշրջանից դուրս գա, որպես դերակատար մնալու է Թուրքիան: Չի լինում այնպես, որ դեռ նոր տուն չունես և այդ տունը երբևիցե չես էլ կարող կառուցել, բայց հին տունդ քանդում ես և մնում ես անօթևան, սա է Նիկոլի կատարած ամբողջ աշխատանքը»,-ասաց Սեյրան Օհանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը