«Երբ Փաշինյանը խոսում է «անկլավմերի» մասին, մենք ընդամենը 3 անկլավի մասին տեղեկություն ունենք, ևս 1 անկլավ Արծվաշենն է, որն ադրբեջանական կողմում է, բայց սրանց շուրջ բանակցությունները պետք է ընթանան սահմանագծման և սահմանազատման շրջանակում, այն էլ այն պարագայում, երբ Ադրբեջանն իր զորքերը հանի մեր տարածքներից»,-5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Փաշինյանի հայտարարությունը բերեց ցեղասպանություն Արցախի նկատմամբ. «Պարտված իշխանություններն անընդհատ գտնվում են ճնշման ներքո միջազգային ասպարեզում, Նիկոլը գնում է միակողմնի խաղաղության՝ չնախապատրաստելով ո՛չ մեր տարածքը, ո՛չ մեր բնակչությանը, ո՛չ էլ տնտեսութունը… Եթե Նիկոլին թվում է Արցախը չկա և վերջացավ ամեն ինչ, այդպես չէ. ակնհայտ տեսնում ենք Ալիևի շարունակական ճնշումները, որոնք ուղղված են Սյունիքով «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի իրականացմանը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը