Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» թեմաներին:
«Հայաստանի ղեկավարությունից մեր ակնկալիքն այն է, որ առաջիկա ժամանակներում խելամիտ և իրավական ճանապարհի լույսի ներքո, խաղաղությանը, անվտանգությանը և բարօրությանը միտված քաղաքականությանը կիրականացվի: Եթե Հայաստանն այս կերպ շարժվի և իր տված խոստումը պահի Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, ապա մեկ անգամ ևս ցանկանում եմ հայտնել, որ մեր հարաբերությունները Հայաստանի ղեկավարության հետ քայլ առ քայլ պատրաստ ենք զարգացնել»,- Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նշել է Էրդողանը:
Ասուլիսի ընթացքում Էրդողանն անդրադարձել է նաև իսրայելա-պաղեստինյան լարվածությանը և քննադատել Իսրայելի գործողությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը