10 10 2023

Մի քանի վարչական շրջանի ղեկվարներ պաշտոնանկ են արվել

Մի քանի վարչական շրջանի ղեկվարներ պաշտոնանկ են արվել

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը եւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը:

Նույն որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանին:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանին:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանին:

Հիշեցնենք, որ Արամ Ազատյանը,  Հակոբ Բալայանը եւ Կամսար Բաբինյանը Երևանի ավագանու անդամ են և այսօր մասնակցել են ավագանու անդրանիկ նիստին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ