«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, արևելագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը գրում է․
«Կատարվել է հանցագործություն Հայաստանի դեմ։
Այսօր՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է ստորագրել, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հազար քառ. կմ.։
1. Տվյալ տարածքը ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Տավուշի և Արարատի մարզերում: Սա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
2. Տվյալ տարածքը ներառում է Արցախի Հանրապետության տարածքը: Նման փաստաթուղթը հակասում է Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթղթերին՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը։
Երկրի տարածքը միակողմանի հանձնվում է դե ֆակտո վարչապետի կողմից։
Ադրբեջանն այդ փաստաթուղթը չի ստորագրել։
Տիգրանաշենի (Արարատի մարզ), ներքին Ոսկեպարի, վերին Ոսկեպարի և այլ բնակավայրերի (Տավուշի մարզ) բնակիչները ստիպված կլինեն լքել իրենց տները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը