Սերգեյ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կարևոր. ԵՄ-ն Ադրբեջանի դեմ բանաձև է ընդունել
Շտապեմ տխրեցնել բոլոր նրանց, ում այս լուրը չափազանց ուրախացրեց, և ովքեր այն կայծակնային արագությամբ տարածեցին։
1. Եվրախորհրդարանի բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում։ Ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այն ոչ մի բանի չի պարտավորեցնում, այլ ընդամենը գրավում է հայերի սրտերը, ինչպես Մակրոնի թվիթերյան հրապարակումները։
2. ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի։ Բաքուն առանցքային դաշնակից ունի ի դեմս Հունգարիայի, որը կարգելափակի Ադրբեջանի դեմ բանաձևի ընդունման փորձը։ Ավելին, ինչպես Ուրսուլա ֆոն դեր Լյայենն անձամբ է ասել, Ադրբեջանը էներգառեսուրսներ մատակարարող հուսալի գործընկեր է։
Այնպես որ կարող եք հույս չունենալ, որ ԵՄ-ն որևէ պատժամիջոց կկիրառի Ադրբեջանի դեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը