«Խոսքս կարող եք ձևակերպել իբրև արձանագրում՝ ուղղված Փաշինյանին: Ըստ էության Դո՛ւք եք իշխանությունը, և դո՛ւք Արցախում տեղի ունեցած ցեղասպանության մեղսակիցն եք: Դուք չեք կարողանում երաշխավորել նաև Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը: Հայաստանը մի՛ արժանացրեք Արցախի ողբերգական ճակատագրին, վերցրեք սպիտակ թուղթը և գրեք Ձեր հրաժարականը, ավելի վատ ոչինչ չի կարող լինել, պատմությունը Ձեր ճակատին դաջելու է՝ որպես ցեղասպանության մեղսակից ու պատասխանատու»,-ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը