«Անընդհատ հարց են տալիս, թե ինչո՞ւ Ռուսաստանը մեզ թիկունք չկանգնեց, սակայն ոչ ոք չի հիշում, թե ինչու այդպես ստացվեց. ընդհանրապես նշեմ, որ որևէ երկիր մեկ այլ երկրի հետ հարաբերությունը չի կառուցում տվյալ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքից ելնելով. ընդհանրապես կառուցում են տվյալ երկրի իշխանությունների հետ ունեցած փոխահարաբերություններով, այո՛, ռուս ժողովուրդը միշտ էլ մեր բարեկամն է, սակայն, թե ինպիսիսն է Հայաստանի այսօրվա իշխանությունների պահվածքը, ցավոք, դրանով էլ կողմնորոշվում են Ռուսատանի իշախանությունները: Մինչ այժմ քաղաքական սխալները՝ Հռոմի ստատուտի վավերացման օրինակով ու տեսքով շարունակվում են, շարոնկավում է Ռուսաստաի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից թշնամական վերաբերմունքը»,- Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ՌԴ-ում Հայաստանի նախկին հյուպատոս Հրայր Կարապետյանը:
«Արդեն խոսվել է , թե պատերազմի ժամանակ քանի ռազմադադարի առաջարկ է արվել Ռուսաստանի իշխանության կողմից, որը չի ընդունվել, դրանից հետո քանի առաջարկ է արվել՝ ՀԱՊԿ-ի ուժեր տեղակայելու վերաբերյալ մեր սահմանամերձ շրջաններում և տարբեր տեղերում նույնպես չի ընդունվել, տարբեր առաջարկություններ տարբեր մակարդակներով մերժվել է և այսօր էլ մերժվում է, որովհետև ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանին դուրս մղելու Կովկասյան տարածաշրջանից, այսինքն՝ կատարելով արևմտյան քաղաքական ուժերի պատվերը. սա է իրականում տեղի ունենում: Մեզ սպասվում է ՀԱՊԿ-ից դուսր գալու որոշումը, ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը. մենք Եվրոպայում շուկա ունե՞նք,իհարկե՝ չունենք, անվտանգության երաշխիքներ Եվրոպայից ստանո՞ւմ ենք, իհարկե՝ ոչ, Ֆրանսիան էլ չեմ կարծում, որ եբևիցե ռազմական օգնություն կցուցաբերի Հայաստանին»,-ասաց Հրայր Կարապետյանը:
Բանախոսը նշեց, որ Ադրբեջանին հաջողվել է Ռուսաստանում լրացնել բացը՝ կատարելով լոբբիստական մեծածավալ աշխատանք, ինչի արդյունքում կաշառքի միջոցով կամ տնտեսական շահերի զուգորդմամբ կարողացել են առաջ մղել իրենց օրակարգային հարցերը։
«Արցախյան հիմնահարցը պետք է շարունակ պահել քաղաքական օրակարգում, այստեղ պետք է գործի ԼՂ-ի վտարանդի կառավարությունը, մեր բոլոր լոբբինգային հնարավորություններով պետք է հարցը բարձրացնենք միջազգային ատյաններում, որպեսզի ճանաչվեն վերջին էթնիկ զտումները։ Այո հիմա իրավիճակն աղետալի է, սակայն չի բացառվում, որ վաղը կարող է ամեն ինչ փոխվել, մանավանդ որ դրա նշանները որոշ չափով նշմարվում են։ Մենք չէ, որ պետք է բացատրենք ՌԴ-ին, թե որն է նրա շահը։ Պարզապես կյանքն է իր ուղղումներն ու շտկումները մտցնելու։ Ակնհայտ է, որ պանթուրանական ծրագրերի իրականացումը միանշանակ չի բխում ՌԴ-ի կենսական շահերից։ Պատահական չէ, որ Թուրքիայի հետ գազային մեգանախագիծն արդեն չեղարկվել է, որին կարող են հետևել այլ իրադարձություններ»,- նշեց Կարապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքականության մեջ Հայաստանը պետք է ընտրի այն բևեռը, որի շնորհիվ կարող է հոգալ իր անվտանգային խնդիրներն ու տնտեսական կարիքները, ինչպես նաև առաջարկի ճանապարհային քարտեզ, թե ինչպես կարող է ետ բերել կորցրածը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը