01 10 2023

Ադրբեջանը ՀՀ-ն ամբողջությամբ ներկայացրել է իբրև պատմական Ադրբեջան. նախկին ՄԻՊ

Ադրբեջանը ՀՀ-ն ամբողջությամբ ներկայացրել է իբրև պատմական Ադրբեջան. նախկին ՄԻՊ

Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ: Այդ մասին ասվում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի էջում։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգին, որով Հայաստանն ամբողջությամբ ներկայացվում է` իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով:

Տեսանյութը վիրավորանքներով ծաղրում է հայկական պատմությունը, հայկական էթնիկ ինքնությունը` ժխտելով դրա գոյությունը:

«Ի գիտություն ադրբեջանական իշխանությանն հայտարարում ենք՝ որքան էլ գումարներ ծախսեն և փորձեն կեղծիքը որպես իրական ներկայցնել, չի՛ հաջողվեկու. մենք շարունակելու ենք ապացույցների հավաքագրումը, ադրբեջանական հանցանքների, պատմության կեղծիքների և փաստերի վերհանման աշխատանքները», - նշված է նախկին ՄԻՊ-ի հայտարարությունում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ