28 09 2023

Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ․ Թևանյան

Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ․ Թևանյան

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը:

Նա նաեւ հավելել է. «Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ ոչ միայն Ալիևի հանցավոր քաղաքականության, այլ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համաձայնության արդյունք է:

Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ՝ դիմացը Թուրքիայից ակնկալելով սեփական իշխանության և անձի պաշտպանություն:

Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման միտումնավոր քայլերից է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը նիկոլական իշխանության կողմից:

Արևմուտք-Ռուսաստան սուր բախման պայմաններում ՌԴ նախագահի դեմ արվող քայլը կարող է հանգեցնել խիստ բացասական հետևանքների ու վերջնականապես փլուզել մեր անվտանգային համակարգը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ