26 09 2023

Բովանդակությամբ սնանկ, բարոյապես՝ վերջացած․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ական Պապոյանին

Բովանդակությամբ սնանկ, բարոյապես՝ վերջացած․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ական Պապոյանին

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․

«Գևորգ Պապոյա՜ն, մարդ բովանդակությամբ որքան սնանկ պիտի լինի և բարոյական արժեքներով վերջացած, որ հայտարարի, թե քաղաքացիները մեղադրում են իրենց, որ «ՀՅԴ-ին իշխանություն տվեցիք Ղարաբաղում, տեսան ինչ եղավ: Մեկ շաբաթում կապիտուլյացիան եղավ»:

Լավ, Պապոյան, եթե անգամ շեֆիցդ հանձնարարություն ունես՝ ձեզ բնորոշ ձեռագրով մանիպուլացնել, լկտիաբար ստել, ցեղասպանության ձեր հանցակցությունը, մեր ազգային ողբերգության քպական մեղսակցությունը, Հայաստանի ու Արցախի դավաճանության այս աղետալի ծրագիրը գցել ուրիշների վար, բա՞ մի պահ կանգ չեք առնում, չե՞ք սթափվում, բա՞ խղճներիդ վրա չի իջնում հայաթափված Արցախի ողբը, չե՞ք պատկերացնում, որ ողջ կյանքում ականջներիդ մեջ զնգալու է այս սև ցավից ծնված անեծքն ու նզովքը, ազգակործանի կնիքը․․․

Որ քեզ և քո ստաորագրությունը չես հարգում՝ վաղուց է հայտնի։ Ի՞նչ կա որ, դժվարն առաջին անգամ էր․ մի անգամ իրեն ֆեյք հռչակածը, երկրորդ անգամ էլ նույնը կանի ․․․

Բայց դուք բացառիկ ընտրություն եք/սելեկցիա/, ազնիվ խոսք՝ հատուկ տեսակ․․․

Եվ, այնուամենայնիվ, հիշիր և հիշեք՝ նիկոլից հետո կյանք կա․․․»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ