Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դանդաղելը կործանարար է
Այո՛, Արցախում իրականացվում է ցեղասպանություն: Էթնոցիդ: Արցախի նախիջևանացում: Հերթը Հայաստանինն է:
Ակնհայտ իրողություններ են՝
- Էրդողանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի հարցով իրենց մտահոգում է Իրանի դիրքորոշումը, իսկ Հայաստանի իշխանությունների մասով՝ հարցը լուծված է...
- Նույն Էրդողանի վկայությամբ՝
Արցախի նկատմամբ իրականացված վերջին ողբերգական զարգացումների մասին տեղեկացված է եղել Նիկոլը...
- ՄԱԿ-ում թշնամու արտգործնախարարը, ի լուր աշխարհի, արձանագրեց Նիկոլի հավաստիացումն այն մասին, որ Արցախում հայության անվտանգության խնդիրը լուծված է:
- ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին խայտառակ իրարամերժ դիրքորոշումներ են արտահայտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում...
- Դահիճի ձեռքին գիլիոտին աշխատող Ներքին գործերի նախարարն իրականացնում է հոգեխանգարված ազգադավի հրահանգը՝ գույնզգույն բերետավորների միջոցով անհամաչափ ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ՝ լինի անչափահաս, կին, թե մարտի դաշտում հարազատի դին անթաղ թողած 18-ամյա արցախցի…
Նպատակը մեկն է՝ ամեն գնով պահպանել իշխանատենչ պատուհասի աթոռը։։
Քայլարած դահիճը չափազանց վտանգավոր է դարձել, ինչպես կատաղած ոչխարը՝ մորթվելուց առաջ...
Մենք, իսկապես, գահավիժում ենք։ Եվ միայն արագ, ընկալելի և ռիթմիկ գործողություններով է հնարավոր կասեցնել պետության կործանումը:
Կարծում եմ Ազգային կոմիտեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում անհապաղ պետք է կատարի հետեւյալ քայլերը՝
ա) նախատեսված իմպիչմենտին ընդառաջ, Կոմիտեն պարտավոր է որոշում ընդունել և հրապարակային հայտարարել վարչապետի թեկնածուի անունը: Դա ոչ միայն քաղաքագիտական աքսիոմ է, նաեւ՝ սահմանադրական պահանջ:
բ) Առաջիկա օրերին Հայաստանի մարզկենտրոններում, խոշոր քաղաքներում հայտարարել հանրահավաքներ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Գ) Իմպիչմենտ հայտարարելու օրը համահայաստանյան հանրահավաք կազմակերպել ԱԺ-ի մոտ:
Դ) Ոստիկանների, մասնավորապես գույնզգույն բերետավորների հակաօրինական և թրքաբարո բռնի գործողություններից ժողովրդին պաշտպանելու նպատակով Կոմիտեն պարտավոր է համապատասխան քայլեր ձեռնարկել:
Այս օրհասական պահին դանդաղելը կարծանարար կարող է լինել։
Ուզում եմ հավատալ, որ ոտքի ելած ժողովրդի միասնականությունը մեզ հետ կպահի ճակատագրական սխալներից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը