22 09 2023

Երկրի ղեկավարությունը գտնվում է ագենտների ձեռքում, ի՞նչ ագենտների մասին եք խոսում. Վազգեն Մանուկյան



Այսօր ողջ օրվա ընթացքում ընդդիմությունը շարունակելու է քաղաքացիական անհնազանդությունը, ժամը 18:00-ին հանրահավաք է անցկացնելու, որի ընթացքում կներկայացվի հետագա գործողությունների ծրագիրը: Այս մասին լրագրողներին  ասել է ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։

Ըստ նրա՝ այսօր իշխանությունները կառավարության նիստ անցկացնելու երկու սցենար են դիտարկել․ դրանցից մեկը այս նպատակով այլ շենք օգտագործելն էր, երկրորդը՝ հանդիպման մեկնարկի ժամը փոխելը։

«Նրանք գնացին երկրորդ ճանապարհով։ Բացի այդ, առավոտյան մեր ակտիվիստներին բերման են ենթարկել, ինչը և սպասելի էր։ Կարևորն այն է, որ նա վախեցավ և փոփոխություններ է անում իր գործողություններում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ