Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց կոնկրետ գործողությունների պլանը։ «Վաղվանից սկսած, այնքան ժամանակ, մինչև կհասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը,
Նա անուններ նշեց՝ ձեռնարկությունների հիմնադիրների եւ ասաց' եթե իմանանք, որ խոչընդոտել եք գործադուլի կազմակերպմանը, բեմահարթակին նրանց մասին որոշում է կայացվելու։
ՔՊ-ական գործարար-պատգամավորների անունները նշելով՝ ասաց.
«Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե խոչընդոտեք գործադուլին, ամբողջ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ»։
Նա հայտարարեց, որ ամեն երեկո ժամը 18:00-ին հրապարակում հաշվետվություն է ներկայացվելու արածի համար։ Նա հայտարարեց, որ բողոքի բոլոր գործողությունների ժամանակ պետք է միացնել հեռախոսները և լայվ մտնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը