20 09 2023

Ոստիկանական ուժեր են կուտակված կառավարության, ԱԺ, նախագահականի մոտ

Ոստիկանական ուժեր են կուտակված կառավարության, ԱԺ, նախագահականի մոտ

Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանին Զինված ուժերը հրետակոծում են Արցախը՝ կրակում և գնդակոծում են քաղաքներն ու գյուղերը: Վիրավորվել են տասնայկ քաղաքացիներ, զոհերի թվում կան քաղաքացիական անձինք: Այս իրավիճակում ՀՀ իշխանությունը որևէ քայլ չի անում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չեն ներքաշվի արկածախնդրության մեջ:

Դրանից հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կատարել ՀՀ սահմանադրության պահանջները և տեր կանգնել Արցախին: Կառավարության շենքն անմիջապես շրջափակվեց ոստիկաննների կողմից: Ոստիկանական հսկայական ուժեր կուտակվեցին ԱԺ դիմաց, կառավարական առանձնատների դիմաց, նախագահականի մոտ:

Այս պահին էլ կառավարության դիմաց ակցիան ավարտվել է, քաղաքացինեչ չկան, բայց մի քանի շարք ոստիկաններ հսկում են շենքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ