20 09 2023

Արցախը ժամերի խնդրի առաջ է կանգնած․ այսօր, ժամը 19։00-ին, մեծ հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում



«Վիճակը շատ ծանր է․ Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, մեր պետականության ճակատագիրը: Մենք ունենք միայն մեկ հնարավորություն այս պահին լուծելու հայաստանի ու Արցախի խնդիրները. Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց պաշտոնապես ձեռքերը լվացել և հրաժարվել է Արցախից: Նա արցախահայությանը հանձնել է թշնամուն, այն, ինչ հիմա տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն է: Միակ տարբերակը, որ մենք կարողանանք պաշտպանել Արցախը և կարողանանք տեր կանգնել ՀՀ-ին, Հայաստանում իշխանափոխության իրականացնումն է, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, նոր կառավարության ձևավորումն է, որը կկարողանա կազմակերպել Արցախի պաշտպանությունը և տեր կանգնել Հայաստանին»,- տեսաուղերձով ՀՀ քաղաքացիներին դիմեց Անդրանիկ Թևանյանը։

«Մեր առաջարկը հետևյալն է՝ ժողովուրդը միասնաբար և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում ոտքի է կանգնում, պետք է իրականացնել համազգային գործադուլ և դասադուլ, գործադուլը չի վերաբերվում առաջնային նշանակություն ունեցող ոլորտներին ՝ դեղատներ, հիվանդանոցներ, հացի գործարաններ․ մնացած առումով պետք է հավաքվենք Հանրապետության հրապարակում և միասնաբար պարտադրենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․․․

Նախնական, այս պահի դրությամբ,  որոշել ենք Հանրապետության հրապարակում երեկոյան ժամը 7-ին մեծ հանրահավաք կազմակերպել։ Բոլորս, բառացի բոլորս,  մի կողմ պետք է դնենք հնարավոր տարաձայնությունները, հակասությունները և միասնաբար հասնենք փոփոխության»,-ասաց Թևանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ