«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը Կենտրոն վարչական շրջանի 9/47 ընտրատեղամասում մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը։ Նա ընտրատեղամաս էր եկել որդու հետ։
Թևանյանն արձագանքեց սեպտեմբերի 15-ին հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին, որոնցում նա մեղադրել էր թեկնածուներին նախընտրական բանավեճին չմասնակցելու համար․
«Օգոստոսի 23-ին, երբ մեկնարկեց քարոզարշավը, կոչ արեցի, որ նա «մեյդան» դուրս գա։ Օրինակ, 2018 թվականին ո՞նց էր դուրս եկել, ծղրտոցով ինչ-որ կոչեր էր անում և քաղաքապետի ընտրությունների էր մասնակցում, մարդկանց սևերի ու սպիտակների բաժանում։ Այս անգամ գլուխը բնից չհանեց, վերջին օրով բերովի զանգվածի մոտ ասել, որ բնավեճին չեք մասնակցելու․․․ Ես նշել էի՝ ինչու բանավեճին չեմ մասնակցելու, բայց եթե կոնկրետ նա ընտրարշավ մտներ, ես նրան բանավեճում կասեի ինչ խնդիր կա, ինչ պետք է անել»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը