Այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն մեզ համար, թշնամին պատրաստվում է ամբողջովին կուլ տալ Հայաստանը: Այս մասին իր ուղերձում ասում է «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ իրենք ունեն մտահոգող տեղեկություններ, որ այսօրվա հանրահավաքի համար մարդկանց են բերում շրջաններից:
«Մենք պետք է կարողանանք փրկել Հայաստանը և մեր երեխաներին սպասվող վտանգից: Դրա համար առաջին հերթին պետք է գնալ ընտրությունների և տեր կանգնեք ձեր ձայներին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը