14 09 2023

Եթե Երևանում ՔՊ-ն հաղթի, ապա հայ ժողովուրդը կորցրել է մտածելու կարողությունը. Նաիրի Հոխիկյան

Եթե Երևանում ՔՊ-ն հաղթի, ապա հայ ժողովուրդը կորցրել է մտածելու կարողությունը. Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

 «Երևանի քաղաքապետի ընտրությունը սոսկ ասֆալտ անողների ու աղբահանության քվեարկություն չի, ինչպես փորձում է ներկայացնել ՔՊ-ն իր պաշտոնյաների հետ։ Սա մայրաքաղաքի դիրքորոշման ընտրություն է, որից կախված կլինեն նաև ամբողջ երկրի մասշտաբով այլ ճակատագրական դիրքորոշումներ։ Եթե երևանցիները ճակատագրական սխալ թույլ տան ու քվեարկեն Տիգրան Ավինյանի ու ՔՊ-ի օգտին, ապա կկործանեն ոչ միայն Երևանի, այլև ամբողջ Հայաստանի գալիքի ոտքի կանգնելու հնարավորությունները։ 2018-ի էյֆորիան հասկանալի էր, 2021-ի քվեարկությունը կարող ենք մի կերպ համարել խաբված լինել, բայց 2023-ին եթե Երևանում ՔՊ-ն հաղթի, ապա կկարողանանք համարել, որ հայ ժողովուրդը կորցրել է մտածելու կարողությունը։ Այս անգամ ՔՊ ընտրելը հավասար է լինելու ինքնասպանության»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ