Հանրապետությունում մատների վրա կգտնեք ուսուցիչների, որոնք ստանում են 400 հազար և ավել աշխատավարձ, դա ընդամենը տգետ պոպուլիզմ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության մոտ բողոքող ուսուցիչներին սատարելու եկած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Պետական լիազոր մարմինը արդեն տևական ժամանակ է, ինչ չի լսում հանրային ձայնը, ինչը վերաբերում է կրթական չափորոշիներին, արհամարհում են մասնագիտական կարծիքը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը