«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենավատ բանակցողն է, որովհետև հենց նրա բանակցությունների արդյունքն էր, որ դիվանագիտությունը ավարտվեց և սկսվեց պատերազմ»,-խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Պատերազմի սկսվելը հենց Նիկոլ Փաշինյանի բանակցային անկարողության դրսևորումն էր։ Բանակցություններում Նիկոլ Փաշինյանը չի կարող հայկական որևէ փաստարկ ներկայացնել, որովհետև հենց ինքն է հայտարարել, որ բանակցային մանրամասներին տեղեկացել է Ալիևից, իսկ Ալիևը չի կարող հայկական կամ պրոհայկական որևէ դիրքորոշում նրան փոխանցած լինել», - ասաց պատգամավորը։
Նա նշեց, թե վարչապետին խորհուրդ կտա հաճախ շփվել Ֆրանսիայի նախագահի հետ և այնտեղից լսել պրոհայկական դիրքորոշումներ, քան իր աշխատասենյակում նստած մարդկանցից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը