«ՀՀ իշխանությունները որոշումներ են ընդունում ռազմաքաղաքական իրավիճակին ոչ համահունչ , հաշվի չեն առնվում գերակա և կարևոր խնդիրը։ ՀՀ իշխանությունների համար գերական խնդիրն իրենց իշխանության պահպանումն է։ Այս ժամանակահատվածում իրենց ամբողջ ուժերն ուղղել են աթոռները պահելուն և ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսում իրականացվող իրադարձություններին, քան այն խնդիրներին, որ առկա են Արցախում և ՀՀ սահմաններին», - խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո գործում և որոշումներ են ընդունում ճնշումների ներքո.
«Այն պայմանավորվածությունները, որ իրենք ձեռք են բերել, ձեռք են բերել միայն տարածաշրջանում նոր խաղացողների ճնշման ներքո։ Վատ քաղաքականություն են վարում, նախ՝ Արցախը Ադրբեջանի մաս են համարում, և երկրորդ՝ հակառուսական լուրջ շարժում իրականացնելով երկիրը վերածում են ուժային կենտրոնների միջև ռազմադաշտի»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը