13 09 2023

Ի՞նչ եք պայմանավորվել, ինչ եք խոստացել, որ Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին



2022-ի ապրիլին դուք ասում էիք՝ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ մենք կապահովենք կոնսոլիդացիա Հայաստանի շուրջը: Այս մասին ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունվեց հայտարարություն, որով ոչ միայն իջեցրեցիք Արցախի կարգավիճակի նշաձողը, այլ ուղղակի ոչնչացրեցիք այն: Դրանից հետո ի՞նչ ստացվեց: Այսօր խոսում եք այն մասին, որ պարտավորված եք եղել ՀՀ տարածքային ամբողջականությունը պահելու համար այդ հայտարարությունը ստորագրել կամ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Հիմա հարց է առաջանում. ապահովեցի՞ք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կասեցրեցի՞ք բոլոր բոլոր հնարավոր սպառնալիքները, որոնք այսօր կան Հայաստանի առջեւ: Պատասխանը «ոչ»-ն է: Միջազգային կոնսոլիդացիայի փոխարեն ստացել ենք միջազգային մեկուսացում: Պրահայի ձեր հայտարարությամբ Արցախը այսօր հայտնվել է բլոկադայի մեջ, 120 հազար արցախցիներն էլ սովամահ են լինում»,- ասաց Աննա Գրիգորյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ