12 09 2023

ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը ԼՂ հարցով կդիմի ԵԽԽՎ բյուրոյին

ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը ԼՂ հարցով կդիմի ԵԽԽՎ բյուրոյին

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացնում է․

«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին և առաջարկել.

-հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում,

- Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի)  և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ