12 09 2023

Իջևանում բացվել է ԵՄ դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակը

Իջևանում բացվել է ԵՄ դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակը

Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակը։

Այս մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում։

Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են, Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Սա ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հինգերորդ օպերատիվ գրասենյակն է։ Մինչ այս ԵՄ առաքելությունը գրասենյակներ է բացել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում։ Պլանավորվում է ևս մեկ օպերատիվ գրասենյակ բացել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ