27 06 2024

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։

Այս մասին նշված է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Մեծ պատիվ է ընդունել Եվրոպական խորհրդի ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեի պատվիրակությանը։ Այսօր պատվիրակները հանդիպեցին Եվրոպական միության դիտորդական առաքելության անձնակազմի հետ և միացան պարեկային խմբերին՝ Գորիսում, Խաչիկում և Երասխում՝ ավելին իմանալու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի և տեղում տիրող իրավիճակի մասին»,- նշված է գրառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ