Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՄԻՋՆԱԴԱՐ
Եթե միջնադարում, Արցախն անկախ է, իր մելիքություններով, ապա այսօր՝ իր նոր ընտրված նախագահով, ԱԺ-ով։
Կարծես թե, դեռևս գոյություն ունի նաև Հայաստանի Հանրապետություն՝ իր նախագահով, վարչապետով, ԱԺ նախագահով։Եվ նրանցից ոչ-ոք չշնորհավորեց Արցախի նորընտիր նախագահին։
Փոխարենը Արցախի նախագահին շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը։ Սա նշանակում է, որ Հայաստան,որպես պետություն գոյություն չունի և պետության դերն, ինչպես միջնադարում, կատարում է Հայ Առաքելական Եկեղեցին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը