Մենք այս ընտրությունները դիտարկում ենք որպես պատերազմի եւ խաղաղության ընտրություն: Այս մասին այսօր իր ելույթում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:
«Այս ընտրությունները օգտագործում ենք, որպեսզի իշխանափոխություն իրականացնենք եւ ապահովենք անվտանգություն եւ իրական խաղաղություն: Արդար ընտրություններով այս իշխանությունը որեւէ շանս չունի վերարտադրվելու: Կեղծիքների դեպքում մեզ տանելու է քաղաքական ցնցումների եւ պատասխանատվությունն իր վրա է մնալու: Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման»,- նշեց Անդրանիկ Թեւանյանը:
Նրա խոսքով՝ այսօր երկիրը կանգնած է Երեւանի եւ Էրիվանի միջեւ ընտրության առաջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը