«Իշխանությունները խոստովանեցին, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է քաղաքային տրանսպորտի թանկացումը:
Պետք է պահել տեմպը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ կից տեսանյութում թվերով հիմնավորելով, թե ինչու չպետք է թանկանա քաղաքային տրանսպորտը։
«Հարգելի քաղաքացիներ, շարունակենք բոյկոտել, ճնշենք և իջեցնել տանք քաղաքային տրանսպորտի գինը։ Ամաչելու, վախելանու հարց չկա, թող ամաչեն նրանք, որոնք անհիմն թանկացումներ են արել։ Չի՛ կարելի վճարել 150 դրամ այն դեպքում, երբ կողքինը վճարելու հնարավորություն չունի։ Սա քաղաքացիական անհնազանդություն է, երբ վերադառնանք նախորդ գնին, ապա մենք բոլորին կոչ կանենք վճարել 100 դրամը»,- իր խոսքի վերջում նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը