«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, անդրադառնալով փոքր ու միջին բիզնեսի հարկի ավելացմանը, նշում է․
«SOS. Իշխանությունը շրջհարկի փոփոխությամբ ցեղասպանության է ենթարկում փոքր ու միջին բիզնեսին. ոսկու շուկան փակման եզրին»,- գրել է նա։
Թևանյանը կից հրապատկված տեսանյութում նաև նշեց, որ 2025թ․-ի հունվարի մեկից կան բիզնեսի տեսակներ, որոնց համար շրջանառության հարկը 5 տոկոսից ավելացել է 10 տոկոս, իսկ կան տեսակներ, որոնց համար հարկը բարձրացել վեց անգամ ավելի։
Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հիմնավորում են, որ չեն կարող այդպիսի հարկատեսակով աշխատել։ Իշխանությունը որոշել է գլխատել փոքր բիզնեսը»,- ասաց Թևանյանը։
Նա ընդգծեց, որ իշխանությունների առաջ քաշած հիմնավորումը դեմագոգիա է և փարիսեցիություն։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը