«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Կայացվեց հերթական ապօրինի որոշումը և վնգստացող դատավորների շարքին ավելացավ ևս մեկ դատավոր` Արտուշ Գաբրիելյան անունով, իսկ քաղբանտարկյալներին թվին ավելացավ թրքահպատակ իշխանությանը չհանդուրժող ևս մեկ նվիրյալ, այս անգամ Հայրենիքին հերոս տված հայր՝ Գարիկ Գալեյանը: Բացի այն, որ կալանքի որոշումը միանգամայն անհիմն է, հարկ ենք համարում ընդգծել, որ մեղադրվող անձը ունի կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ, և վարույթի ընթացքում տվյալ պայմաններում խափանման միջոց կալանքի կիրառումը անձի նկատմամբ խոշտանգում է, ինչը քրեորեն պատժելի հանցանք է, և որի համար վերոնշյալ դատավորը անվերապահորեն կենթարկվի պատասխանատվության, երբ որ դատական իշխանությունը կազատագրվի բռնապետի կամայականություններից:
Հաշվի առնելով Գարիկ Գալեյանի ապօրինի կալանավորումը, և ընդհանրապես , «Որդիների Կանչ» ՀԿ անդամներին թիրախավորելը, «Որդիների Կանչ» ՀԿ-ն հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, իրավաբանական, փաստաբանական ծառայություններ իրականացնող կազմակերպություններին և անձանց խորհրդատվությունների՝ օրվա իշխանությունների հետագա ապօրինի գործողությունները կանխելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը